Կամո Ցուցուլյանն ազատվել է ՓԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել ոստիկանապետ, Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՓԾ տնօրեն

19.01.2026, 15:23
Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանապետ
Կամո Ցուցուլյանն ազատվել է ՓԾ տնօրենի պաշտոնից և նշանակվել ոստիկանապետ, Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՓԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումների համաձայն, Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Կամո Ցուցուլյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: