Իրավապահները կանխեցին իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը․ Փաշինյան

25.06.2025, 11:34
Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը, հայտարարել է Փաշինյանը
Իրավապահները կանխեցին իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։

Այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի հրապարակումն այն մասին, որ «Սրբազան պայքարի» մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Նշենք, որ այսօր առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել է Civic am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։

Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում են գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։