Ինչպես ընտրել երեխաների համար ամենաօգտակար յոգուրտը

27.10.2025, 11:59
Յոգուրտները երեխաների ամենասիրելի կաթնամթերքի տեսակն են, սակայն շատ հաճախ յոգուրտներ ընտրելիս ծնողներն ուշադրություն չեն դարձնում դրանց բաղադրությանն ու պիտանելիության ժամկետին
Ինչպես ընտրել երեխաների համար ամենաօգտակար յոգուրտը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Յոգուրտները երեխաների ամենասիրելի կաթնամթերքի տեսակն են, սակայն շատ հաճախ յոգուրտներ ընտրելիս ծնողներն ուշադրություն չեն դարձնում դրանց բաղադրությանն ու պիտանելիության ժամկետին։ Արդյունքում, ընտրվում է կաթնամթերք, որը ոչ միայն սննդային արժեք չունի, այլև կարող է վտանգել փոքրիկների առողջությունը։

Еремян йогурт

Գիտականորեն ապացուցված է, որ բնական յոգուրտների պահպանման ժամկետը կարող է լինել առավելագույնը 10 օր, հակառակ պարագայում այն պարունակում է կոնսերվանտներ և ենթարկվում ինտենսիվ մշակման։ Շատ հաճախ յոգուրտներում օգտագործվում են արհեստական ​​գունանյութեր, համի և հոտի քիմիական հաղորդիչներ կամ քաղցրացուցիչներ։ Սրանք արտադրանքին հաղորդում են գրավիչ համ, սակայն պարունակում են երկարաժամկետ վնասներ օրգանիզմի և նյութափոխանակության համար։ Քանի որ բնական կաթնամթերքը չի կարող շաբաթներ շարունակ պահպանել նույն կառուցվածքը, յոգուրտի արտադրության գործընթացներում որոշ արտադրողներ ավելացնում են ժելատին, մոդիֆիկացված օսլա, գուարի խեժ, կարագենան կամ «E» դասիչով սննդային հավելումներ (E407, E415 և այլն)։ Քիչ չեն նաև հայկական շուկայում այն յոգուրտները, որոնք պատրաստվում են ցածր որակի կաթի փոշուց կամ այլ վտանգավոր փոխարինիչներից։

Ուրեմն, ինչպե՞ս ընտրել առողջարար յոգուրտներ երեխաների համար

Еремян йогурт

Առողջարար յոգուրտը պատրաստվում է բարձրակարգ կաթից և իրական մրգերից։ Հայկական շուկայում Երեմյան կաթնամթերքի ուտելի և ըմպելի յոգուրտները ստեղծվում են բացառապես սեփական ֆերմայի Ա կարգի կաթից և բնական ու թարմ մրգերից։ Յոգուրտները զերծ են կայունացուցիչներից, համի և հոտի հաղորդիչներից, ամբողջությամբ բնական են։ Ի դեպ, Երեմյանը միակն է ամբողջ աշխարհում, որ արտադրում է բնական չիչխանից ստացվող յոգուրտ։ 

Еремян йогурт

Այս յոգուրտները պարունակում են B2 և B12 վիտամիններ, որոնք օգտակար են նյութափոխանակության, մաշկի, աչքերի առողջության, արյան կարմիր բջիջների ձևավորման և ուղեղի գործունեության համար։ Վիտամին A-ն կարևոր է տեսողության, իմունային համակարգի համար, վիտամին D-ն աջակցում է կալցիումի կլանմանը և ոսկորների առողջությանը։ Բնական կաթից պատրաստված յոգուրտները պարունակում են նաև կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, կալիում և ցինկ։

Еремян йогурт

Հետևաբար, բնական կաթնամթերք ընտրելիս ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին, բաղադրությանը և վստահ եղեք, որ այն պատրաստվում է բացառապես բնական բարձրակարգ կաթից։