Հոկտեմբերի 10-12-ը Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ փակ կլինեն

08.10.2025, 18:07
«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ փակ կլինեն
Հոկտեմբերի 10-12-ը Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևանում հոկտեմբերի 10-12-ը մի շարք փողոցներ փակ կլինեն։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված փակ կլինեն հետևյալ փողոցները.

-Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։

-Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։

-Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։

-Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։