ՀՀ–ում 6 ամսում դեղորայքից և կենցաղային քիմիայից երեխաների թունավորման դեպքերը 256-ից հասել են 464-ի․ Ավանեսյանը մտահոգիչ աճ է արձանագրել

13.08.2026, 19:37
Նախարարն ահազանգում է․ աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը
ՀՀ–ում 6 ամսում դեղորայքից և կենցաղային քիմիայից երեխաների թունավորման դեպքերը 256-ից հասել են 464-ի․ Ավանեսյանը մտահոգիչ աճ է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը, հայտնել է aռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եթե 2025թ. առաջին 6 ամիսներին գրանցել ենք թունավորումների 256 դեպք, 2026թ. նույն ժամանակահատվածում արդեն գրանցվել է 464 դեպք», - ասաց Ավանեսյանը Facebook-յան իր էջում հրապարակած տեսանյութում` ընդգծելով, որ սա իսկապես մտահոգիչ է։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ թեև առաջին 6 ամիսների ընթացքում թունավորումների դեպքերն աճել են, սակայն առկա է մահացության դեպքերի կայունացում։

Նախարարը կոչ արեց հետևել անվտանգության կանոններին և վտանգավոր նյութերը պահել երեխաներին ոչ հասանելի վայրերում։