414.49
4.78
386.98
+26
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀԿ–ն քննարկում է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում

20:30
08 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը քննարկում է Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժաղովի ղեկավար Արտակ Զաքարյանը գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստից առաջ։

Նա միաժամանակ նշեց, որ այլ թեկնածություններ չկան։

Հինգշաբթի կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարականի մտադրության մասին` իր որոշումը բացատրելով պետական կառավարման հարցում նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությամբ։

Գրեթե տասը տարի Կարապետյանը գլխավորում էր Հայաստանին ռուսական գազի մենաշնորհային մատակարար Հայռուսգազարդ ընկերությունը։

2010-2011 թվականներին Կարապետյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, բայց, լքելով այն, տեղափոխվեց Մոսկվա` զբաղեցնելով «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը։

Զաքարյանի խոսքով, նոր կառավարությունը կդիմակայի նոր մարտահրավերներին։ Նա նաև չբացառեց ազգային համաձայնության կառավարության ձևավորումը։

Այն հարցին, թե որքան ժամանակ Կարեն Կարապետյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, Զաքարյանն ասաց, որ անկախ նրանից, թե ով է Հայաստանի վարչապետը, նա կաշխատի առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ, որոնք նշանակված են 2017 թվականի ապրիլին, ընդգծելով, որ «նոր կառավարությունը ժամանակավոր կոչել չի կարելի»։

Կառավարության հրաժարականի` Երևանում ՊՊԾ գնդի գրավման հետ կապելու վերաբերյալ հարցին խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը նշեց, որ կառավարության փոփոխությունը պայմանավորված է նոր լուծումների որոնմամբ։

«Կառավարման համակարգը պետք է արձագանքի բնակչության կարիքներին»,– ասաց նա։

Հովիկ Աբրահամյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը 2014 թ.-ի ապրիլին: Որպես Աբրահամյանի հավանական հետևորդ նշվում է Կարեն Կարապետյանը` Երևանի նախկին քաղաքապետը (2010-2011 թթ.-ին), «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենը (ներկայիս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ռուսական «Գազպրոմի» 100%-անոց դուստ ընկերությունը), ով վերջերս զբաղեցնում է Մոսկվայում «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի