421.76
4.23
395.76
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում մեկնարկել է Գյումրիում ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատը

12:22
18 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն է մեկնարկել ուրբաթ Գյումրու ռուսական ռազմակայանի տարածքում։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին սպանվել էր Ավետիսյանների ընտանիքը։ Վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա, տեղում մահացել էին, իսկ վեց ամսական փոքրիկը մահացել էր մեկ շաբաթ հետո հիվանդանոցում։
Հանցագործության կատարման համար մեղադրանքներն առաջադրվեցին 102–րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին, նա ձերբակալվել էր ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանի մոտակայքում և ընդունել իր մեղքը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Դատական դեպարտամենտը, դատական նիստը բաց է լինելու, իսկ մուտքը` ազատ։

Վալերի Պերմյակովի դատավարությունն ուղիղ հեռարձակմամբ դիտեք այստեղ>>

Հասարակական կարգի և նիստերի դահլիճում ու դրա սահմաններից դուրս մասնակիցների անվտանգության ապահովմամբ զբաղվում են Հայաստանի ոստիկանության ծառայողները և հայ դատական կարգադրիչները։

Հաշվի առնելով դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակ լինելը` ռազմակայանի տարածքում երկու վրան է տեղադրվել, որոնցից մեկը նախատեսված է ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար։ Վրաններում դատական նիստին կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ հատուկ էկրաններով։

Հայաստանի դատական դեպարտամենտում կարծում են, որ արտագնա նիստի անցկացումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից և արդար դատական վարույթի իրավունքի արդյունավետ իրավունքի երաշխիքներ է տալիս։

Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
15 Ապրիլի 2024
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՊԵԿ–ից պարզաբանում են (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից պարզաբանում են, թե ինչպես կարելի է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ ՎԻԴԵՈ
16:07
15 Ապրիլի 2024
Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին

Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին
15:13
15 Ապրիլի 2024
Անհրաժեշտ է ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները․ Անդրանիկ Քոչարյան
Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Կարող է 1,5–ից ավելի շատ է կամ քիչ է, կարծում է Քոչարյանը
14:52
15 Ապրիլի 2024
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
Հայկական կոնյակը ԵՄ–ում հանդես կգա նոր բրենդով
14:35
15 Ապրիլի 2024
Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ Թաթոյանն՝ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի մասին (ՎԻԴԵՈ)
Թաթոյանը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգությանը կհասցվեն անվերականգնելի վնասներ․ ՎԻԴԵՈ
12:51
15 Ապրիլի 2024
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ
11:59
15 Ապրիլի 2024
Քննարկվում է Աստանայում Մեսրոպ Մաշտոցի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը
Քննարկվում է նաև Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը
23:06
12 Ապրիլի 2024
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
4 զինծառայողի կյանք խլած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:17
12 Ապրիլի 2024
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ–ն մեկնաբանել է Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչությունների մասին լուրերը
12:32
12 Ապրիլի 2024
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
Քաղաքացիները զինծառայության կզորակոչվեն էլեկտրոնային ծանուցմամբ, վարժական հավաքների համար քաղաքացին կծանուցվի նաև azdarar.am–ի միջոցով
11:02
12 Ապրիլի 2024
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն՝ պատրաստվող ահաբեկչության լուրերի մասին
Դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է պատրաստվող ահաբեկչության մասին լուրերը