Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

13.06.2025, 13:07
Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է:

Այս մասին «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: