Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

13.06.2025, 13:06
Մարզերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 14-ին երեկոյան ժամերին, 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 Հունիսի 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մարզերում հունիսի 13-ին և 18-ին կեսօրից հետո, 14-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 , 16-ին կնվազի 4-6 աստիճանով, նշվում է հաղորդագրության մեջ։