Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող վառելիքի պահեստարաններին
15.06.2025,
11:19
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Թեհրանում գտնվող վառելիքի պահեստներին և Պաշտպանության նախարարության շենքին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիրակի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Թեհրանում գտնվող վառելիքի պահեստներին, ինչպես նաև Պաշտպանության նախարարության շենքին, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի իշխանությունների տվյալներով, հարվածներ են հասցվել Թեհրանի հյուսիս–արևմուտքում և հարավում գտնվող վառելիքի երկու պահեստարաններին, հայտնում է Ինտերֆաքսը։
Բացի այդ, Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Իրանի պաշտպանության նախարարության շենքերից մեկը վնասվել է ավիահարվածի հետևանքով։