Կոտայքում կասեցվել է թռչնի ձվի արտադրամասի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոտայքում կասեցվել է թռչնի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնից հայտնում են, որ տեսուչները ստուգում են իրականացրել Հրազդանում անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող լորի ձվի արտադրամասում :
Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․
- արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,
- շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- արտադրամասը ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով։
«Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,-նշվում է հաղորդագրության մեջ։