Արթիկում ուժեղ պպտահողմ է գրանցվել․ վնասվել են շինություններ, էլեկտրագծեր (ՖՈՏՈ)

15.06.2025, 11:04
Արթիկում ուժեղ պտտահողմ է գրանցվել․ ՖՈՏՈ
Արթիկում ուժեղ պպտահողմ է գրանցվել․ վնասվել են շինություններ, էլեկտրագծեր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արթիկում նախօրեին ուժեղ պպտահողմի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, տներ, հասարակական և գյուղատնտեսական շինություններ, հայտնում են Արթիկի համայնքապետարանից։

  Նախօրեին ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել ուժեղ պտտահողմ։

Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ 

«Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով», – նշվում է հաղորդագրության մեջ։