Իսրայելը ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագրի ինը առաջատարների փորձագետների

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իսրայելի զինվորականները ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագրի ինը առաջատար գիտնականների և փորձագետների, հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ–ը։ Նրանք սպանվել են երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների կողմից իրականացված հարվածի հետևանքով, գրում են լրատվամիջոցները։
«Բոլոր սպանված գիտնականներն ու փորձագետները եղել են Իրանի միջուկային նախագծի գիտելիքների կարևոր կենտրոններ և տասնամյակների կուտակված փորձ ունեին միջուկային զենքի մշակման գործում», - ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։
Նրանց թվում են՝ միջուկային էներգիայի փորձագետ Ֆերեյդուն Աբբասին, ֆիզիկայի փորձագետ Մոհամմադ Մահդի Թեհրանշին, քիմիական մեքենաշինության փորձագետ Աքբար Մոթալեբի Զադեն, նյութագիտության փորձագետ Սաիդ Բարջին, ֆիզիկայի փորձագետ Ամիր Հասան Ֆախախին, ռեակտորների ֆիզիկայի փորձագետ Աբդ ալ-Համիդ Մինուշերը, ֆիզիկայի փորձագետ Մանսուր Ասգարին, միջուկային էներգիայի փորձագետ Ահմադ Ռեզա Զոլֆաղարի Դարիանին, մեխանիկայի փորձագետ Ալի Բահուեյ Քաթիմիրին։
Իսրայելը ուրբաթ երեկոյան հարձակվել է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտների վրա, ինչպես նաև հատուկ գործողություններ է իրականացրել երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության ներկայացուցիչների և միջուկային ֆիզիկոսների ոչնչացման համար։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է արձագանքել հարձակումներին և ստիպել Իսրայելին զղջալ իր արածի համար։ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքի վրա։