Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա, հայտնում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը։
Կենտրոնից հայտնում են որ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։
Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։
«Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։ Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ», – նշվում է հաղորդագրության մեջ։