Գյումրիում ուժեղ կարկուտ է և քամի․ կարկուտը հավկիթի չափ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
14.06.2025,
20:27
Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում արտակարգ իրավիճակ է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրիում արտակարգ իրավիճակ է։
Մարզում ուժեղ կարկուտ և քամի է։
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում հրապարակել է տեսանյութեր և լուսանկարներ։
Լուսանկարներից մեկում երևում է, որ Մուսայելյան գյուղում հավկիթի չափի կարկուտ է տեղացել։