ՀՀ քաղաքացիներն ու ազգությամբ հայերը հայտնվել են Բաքվում, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ Երևանում․ ԱԱԾ

13.06.2025, 19:13
ՀՀ քաղաքացիներն ու ազգությամբ հայերը հայտնվել են Բաքվում, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ Երևանում Իրանի  և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակման պատճառով
ՀՀ քաղաքացիներն ու ազգությամբ հայերը հայտնվել են Բաքվում, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ Երևանում․ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ–ն 

Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ, նույն իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։ 

«Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի հայերի միության (ՌԱՀ) նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ–ին՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը։

«Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով, հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք կատարեց ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց թվում են Մոսկվայից, Մինսկից, Կազանից և այլ քաղաքներից Դուբայ ուղևորվող չվերթերը։ Այդ չվերթերի ուղևորների թվում կան հայկական ծագում ունեցող և հայկական ազգանունով քաղաքացիներ, որոնք մեկնում էին ԱՄԷ», - ասվում է Ռուսաստանի հայերի միության հրապարակած հայտարարության մեջ։