Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն․ Նիկոլ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

04.12.2025, 13:30
Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն․ Նիկոլ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Ինչ վերաբերում է կառավարման համակարգի հետագա բարելավումներին, դուք տեղյակ եք, որ մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ՀՀ ժողովրդին, և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել», -ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ինքն արդեն առիթ ունեցել է ասելու, որ նոր Սահմանադրությունն ընդունելիս շատ կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման և հարատևության օրակարգը։

Փաշինյանի խոսքով՝ ցանկացած Սահմանադրություն պետք է պետության զարգացման համար պատշաճ աերոդինամիկա ապահովի, և դա պետք է տեղի ունենա Հայաստանում։