415.57
4.67
386.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի կրթության ոլորտն այդքան էլ չի համապատասխանում աշխատաշուկային. փորձագետ

16:42
30 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության ոլորտը բավարար չի համապատասխանում ներկայիս աշխատաշուկային, կարծում է Հայաստանի աշխատանքի ազգային ինստիտուտի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը։

Ինչպես նշեց Սարգսյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում, ներկայացնելով «Զբաղվածության և կրթության փոխկապակցվածության խնդիրները Հայաստանի աշխատաշուկայում» հետազոտությունը, հայկական բուհերի առաջարկած մաանագիտացումները հիմնականում պահանջված չեն աշխատաշուկայում։

«Մասնագիտացումները, որ ստանում են հայ ուսանողների մեծամասնությունը, չեն համապատասխանում Հայաստանում գործատուների առաջարկած հիմնական թափուր աշխատատեղերին։ Այսօր առավել պահանջված են համարվում այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են` մեխանիզատորը, վարորդը, վարսավիրը»,– ընդգծեց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանի ողջ տարածքում ուսումնասիրության շրջանակում անցկացվել է հարցում, որին մասնակցել է 2.5 հազար գործատու, 522 ուսանող և 195 դասախոս 34 կրթական հաստատություններից։

«Մեր կարծիքով, Հայաստանը որոշակի փոփոխությունների կարիք ունի կրթության ոլորտում` ներկայիս աշխատաշուկայի իրողություններին ավելի համապատասխանելու համար»,– նշեց Սարգսյանը։

Բացի այդ, ինչպես ցույց է տվել անցկացված ուսումնասիրությունը, Հայաստանի ուսանողների 29 տոկոսն ուսմանը զուգահեռ աշխատում է։ Միաժամանակ, հարցվածների 75 տոկոսը նշել է, որ երբեք չի գործակցել կրթական հաստատությունների հետ։

Ուսումնասիրության համաձայն, վերջին երեք տարիների ընթացքում գործատուների կողմից աշխատանքի վերցրած 16-29 տարեկան երիտասարդների թիվը տարեկան աճել է մոտ 13.1 տոկոսով։ Հարցված գործատուների 67 տոկոսի մոտ աշխատավարձը կազմել է 55-100 հազար դրամ, 21.3 տոկոսի մոտ` 100-150 հազար դրամ, 150 հազար դրամից ավելի իրենց աշխատողներին վճարում է գործատուների միայն 4.6 տոկոսը։

Հարցված գործատուների մոտ 27 տոկոսը նշել է, որ իրենց չի հաջողվում լրացնել առկա աշխատատեղերը, իսկ 54 տոկոսն ասել է, որ ստիպված է աշխատանքի վերցնել կրթության ավելի ցածր մակարդակով մասնագետների, քան պահանջվում էր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ