Հաջող բիզնես վարելու կանոնները` Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենից
01.03.2018,
23:17
Բիզնեսի հաջող ստեղծման և առաջխաղացման գաղտնիքներն է ներկայացրել Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բիզնեսի հաջող ստեղծման և առաջխաղացման գաղտնիքներն է ներկայացրել Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն «Այբ» դպրոցում «Հաջողության բանաձև» վարպետության դասերի շրջանակում:
«Հաջող բիզնեսի կանոններ իրականում գոյություն չունեն: Յուրաքանչյուր կառավարիչ, գործարար հասնում է հաջողության` օգտագործելով սեփական մեթոդները, և, եթե նայենք աշխարհի ամենահաջողակ գործարարների օրինակներին, ապա կարելի է նկատել, որ հաջողության հասնելու ուղիները զանազան են: Ամենքն իր հաջողության կերտողն է, այդ իսկ պատճառով պետք է բաց և պատրաստ լինել նորամուծությունների»,- ասել է նա:
Ֆարամազյանի խոսքով, չնայած, որ բիզնես վարելու ունիվերսալ կանոններ չկան, սակայն կան բիզնեսի կայացման որոշակի ժամանակահատվածներ:
«Նախևառաջ, պետք է հասկանալ, թե ով եք ցանկանում լինել բիզնեսում` կառավարիչ, բիզնեսի հիմնադիր և բաժնետեր, բայց չզբաղվել դրա կառավարմամբ, թե ցանկանում եք և հիմնադիր, և բաժնետեր և կառավարող լինել: Դրա համար պետք են հմտություններ և գիտելիքներ, այդ իսկ պատճառով պետք է հստակ պատկերացնել սեփական տեղը համակարգում»,- ասել է Ֆարամազյանը:
Ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ բիզնեսի կայացման հաջորդ կարևոր փուլը հենց բիզնեսի գաղափարի մշակումն է:
«Բիզնեսի կայացման համար պետք է գաղափար, որը պետք է իրագործելի լինի: Կարևոր չէ` դա ձեր գաղափարն է, թե՞ կոլեկտիվ, կարևորը, որ այն իրագործելի լինի: Կարևոր է նաև, որ ունենաս համախոհներ, ովքեր բիզնեսի կայացման ընթացքում կսատարեն քեզ»,- ասել է նա:
Ֆարամազյանը մատնանշել է նաև իրատեսական բիզնես պլանով բիզնեսի զարգացման մտածված ռազմավարության անհրաժեշտությունը, ինչպես նաև ռազմավարությունից գործայնացման, բիզնեսի կառավարման գործընթացին անցնելու փուլը:
«Այդ փուլում կարևոր է հավաքել լավ անձնակազմ, ինչպես նաև լավ աշխատանքի պայմաններ ստեղծել, որ աշխատողն իրեն երջանիկ զգա` կատարելով իր պարտավորությունները»,- ասել է նա:
Ֆարամազյանը նշել է նաև, որ հաջորդ կարևոր փուլը բիզնեսի կայունացման գործընթացն է:
«Կարևոր է չկորցնել իրականության զգացումը, երբ ամեն ինչ լավ է, և անընդհատ զարգանալուն չձգտել, քանի որ կարող եք անդունդում հայտնվել»,- ասել է Ֆարամազյանը:
Գործարարը նաև նշել է խնդիրներին պատրաստ լինելու, դրանցից չվախենալու, այլ վստահ դրանք հաղթահարելու անհրաժեշտությունը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Загружается новость ...
"Право"