Գոյություն չունեցող բանը հարկ չեմ համարում մեկնաբանել. Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնում Սամվել Կարապետյանի առաջադրման մասին

13.02.2026, 21:18
Գոյություն չունեցող բանը ես, անկեղծ ասած, հարկ չեմ համարում մեկնաբանել, հայտարարել է Փաշինյանն՝ ի պատասխան վարչապետի պաշտոնում Սամվել Կարապետյանի առաջադրման մասին հարցին
Գոյություն չունեցող բանը հարկ չեմ համարում մեկնաբանել. Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնում Սամվել Կարապետյանի առաջադրման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա այսպես մեկնաբանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումները, քանի որ Կարապետյանը ունի տարբեր երկրների քաղաքացիություն և

«Այդ խոսակցություններն անհիմն են, հետևաբար այն, ինչ ասվում է, պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի։ Եվ, հետևաբար, գոյություն չունեցող բանը ես, անկեղծ ասած, հարկ չեմ համարում մեկնաբանել», – նշեց Փաշինյանը։

ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7–ին։