Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

27.06.2016, 20:38
Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Հայաստան կայցելի:
Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Հայաստան կայցելի հունիսի 29-30–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, հայտնում է հայկական արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հայաստանի նախագահը։

Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները կկայանան հունիսի 29–ին, ինչից հետո Նալբանդյանն ու Շթայնմայերը համատեղ մամուլի ասուլիս կհրավիրեն։ -0-