Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է մի դատավոր, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները․ «Հրապարակ»

23.09.2020, 10:49
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է մի դատավոր, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատելով այն փաստից, որ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները, կարող ենք կանխատեսել, որ գուցե իրականություն դառնան մեր տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն»։

Загружается новость ... "Право"
Թերթում նշվում է, որ մարտիրոսյանը քաղաքական հնչեղ գործերով իշխանության պատվերները կատարողի համբավ ունի: Նա հանրությանն ավելի հայտնի դարձավ Մարտի 1-ից հետո «7-ի գործի» քննությամբ, ապա նաև Նիկոլ Փաշինյանի, ՀԱԿ ակտիվիստների գործերով․ բոլոր գործերով արձակել է մեղադրական դատավճիռներ:

Մարտիրոսյանն է կայացրել նաև Մանվել Գրիգորյանի կալանքի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին դատապարտել երեք տարվա ազատազրկման։ Իսկ ժամանակին Քոչարյանի թիկնապահին՝ Կուկուին, ազատել է պատժի կրումից՝ սիմվոլիկ պայմանական ազատազրկման դատապարտելով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով: