Երկուշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները

24.05.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Երկուշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 23–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Այս գիշեր Գյումրի քաղաքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը:
  • Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու։
  • Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» ստիպված կլինեն սպասել մինչև հաջորդ ամառ` Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 27–ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու համար։ Հաջորդ ամառ Մխիթարյանը կստանա «ազատ խաղացողի» կարգավիճակ։