ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին հայուհին նվաճել է Էվերեստի բարձունքը, նշվում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի Facebook–յան պաշտոնական էջում:
«Այսօր Նեպալի ժամով առավոտյան 8-ին հայուհի Իռենա Խարազովան, ռուսաստանցիների խմբի կազմում, նվաճել է աշխարհի գագաթը` Էվերեստը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ալպինիզմի ֆեդերացիան շնորհավորել է Իռենային, թիմի ղեկավար Ալեքսանդր Աբրամովին (գագաթի յոթերորդ նվաճումը), թիմի ավագ Լյուդմիլա Կորոբեշկոյին (գագաթի երրորդ նվաճում) և խմբի անդամներին` Վլադիմիր Կոտլյարին, Ռոման Ռեուտովին, Վլադ Մորոզին և Օլեգ Պիմենովին:
Ողջ պատմության ընթացքում Էվերեստի գագաթը նվաճել են երեք հայեր` Լև Սարգիսովը, Կարո Հովասափյանը և Իգոր Խալաթյանը: -0-