«Լրիվ հայկական է դարձել Էվերեստը». ևս մի հայ է նվաճել Էվերեստի բարձունքը

23.05.2016, 11:56
Եվս մի հայ է նվաճել Էվերեստի բարձունքը:
«Լրիվ հայկական է դարձել Էվերեստը». ևս մի հայ է նվաճել Էվերեստի բարձունքը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվս մի հայ է նվաճել Էվերեստի բարձունքը, նշվում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի Facebook–յան պաշտոնական էջում:

«2016 թ.–ի մայիսի 22–ին Էվերեստի գագաթ է բարձրացել Ֆրանսիայի քաղաքացի Արա Խաչադուրյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առաջին հայուհին նվաճել է Էվերեստի բարձունքը>>

Մայիսի 20–ին Էվերեստի բարձունքը նվաճել էր առաջին հայուհին` Իռենա Խարազովան։

Ողջ պատմության ընթացքում Էվերեստի գագաթը նվաճել են երեք հայեր` Լև Սարգիսովը, Կարո Հովասափյանը և Իգոր Խալաթյանը: -0-