Երկուշաբթի` սեպտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
17.09.2019,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
Այսպիսի որոշում է կայացրել խմբակցությունը երկուշաբթի կայացած նիստի արդյունքներով։ -0-
- Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների փաթեթը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել է 74 պատգամավոր, դեմ` 11, 17 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
- Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:
Ինչպես նշվում է ԱԱԾ-ի facebook-այն էջում, նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,
Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։Նա նշել է նաև, որ այս որոշումը կայացրել է նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեց ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացված մամուլի ասուլիսում հայտնեց, որ կատարել է տված խոստումը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է սկսել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց։Այս մասին Faecbook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Այսպիսի որոշում է կայացրել խմբակցությունը երկուշաբթի կայացած նիստի արդյունքներով։ -0-

