«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց
21:03
16 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է սկսել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Այս մասին Faecbook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Այսպիսի որոշում է կայացրել խմբակցությունը երկուշաբթի կայացած նիստի արդյունքներով։
ԴՍ–ն սեպտեմբերի 4–ին դիտարկել է Հայաստանի քրեադատավարական օրենսգրքի 135–րդ հոդվածի 2–րդ մասով (Խափանման միջոցների կիրառման հիմքերը) և 35–րդ հոդվածով (Քրեական գործով վարույթի և քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) նախատեսված հատկանիշներով մեղադրանքի դիմումները։ -0-
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման