Երկու օձ` մեկ օրում

30.05.2017, 15:24
Երևան փողոցներում օձեր են հայտնաբերվել:
Երկու օձ` մեկ օրում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևան փողոցներում արդեն երկրորդ օրն է, ինչ ակտիվացել են օձերը։  

Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո հաղորդագրության համաձայն, երեքշաբթի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան 124/1 հասցեում գտնվող գազալցակայանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մի քանի ժամ անց ևս մեկ ահազանգ է ստացվել, ըստ որի, Երևան քաղաքի Վահագն Դավթյան փողոցի թիվ 9 տան բակում օձ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնած հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հիշեցնենք, որ նախօրեին` մայիսի 29-ին, փրկարարները գյուրզա տեսակի օձ էին հայտնաբերել Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի (Քանաքեռ ՀԷԿ-ի փողոց) թիվ 21/50 տան մոտակայքում գտնվող սյան վրա: -0-