Երկու տեղամասերում կրկնաընտրություն չդնելը կհատի ժողովրդավարության «կարմիր գծերը»․ Նարեկ Կարապետյան
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդի անդամ և դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ երկու տեղամասերում կրկնաընտրություն չդնելը կհատի ժողովրդավարության «կարմիր գծերը:
Ավելի վաղ ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր են ճանաչվել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների N 10/51 և N 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները։
«Եթե ԿԸՀ-ն, իշխանությունները կրկնաընտրություն չդրեցին այս տեղամասերում, դա հատելու է «կարմիր գծերը» ժողովրդավարության և անլռդի պահելաձևի բոլոր «կարմիր գծերը»», - նշել է Կարապետյանն իր Facebook-յան էջում հրապարակած տեսաուղերձում։
Ընտրությունների մասին
ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին: Դրանց մասնակցել է 18 քաղաքական ուժ, որոնցից 15-ը չեն հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4% նվազագույն շեմը:
Ըստ ընտրությունների նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 49,825% ձայներով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281% և «Հայաստան» դաշինքը՝ 9,934%:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 3,996%-ը. նրան մի քանի տասնյակ ձայն չի բավականացրել անցողիկ շեմը հաղթահարելու համար:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին:
Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտնել են քվեարկության արդյունքների վերանայում նախաձեռնելու մտադրության մասին՝ հայտարարելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման և ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեք քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցությունները և «Հայաստան» դաշինքը, արդեն իսկ դիմում են ներկայացրել ԿԸՀ՝ 2005 ընտրական տեղամասերից 555-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է հունիսի 12–ին դիմել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և վերանայել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին տրված ձայները։

