Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով. ժամկետային ավանդատեսակներ Կոնվերս Բանկում

26.06.2025, 15:57
Կոնվերս Բանկը բարելավել է ժամկետային ավանդի պայմանները՝ ավելի արդյունավետ դարձնելով խնայողությունը
Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով. ժամկետային ավանդատեսակներ Կոնվերս Բանկում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կոնվերս Բանկը բարելավել է ժամկետային ավանդի պայմանները՝ ավելի արդյունավետ դարձնելով խնայողությունը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկն առաջարկում է տարեկան մինչև 9.75% եկամտաբերությամբ ավանդներ ճկուն պայմաններով և Converse Mobile հավելվածով կառավարման հնարավորությամբ:

Ձեր խնայողությունները՝ Ձեր կանոններով, Converse Mobile-ում

Եթե փնտրում եք խնայելու հարմար ապահով և ժամանակակից տարբերակ, ապա Converse Mobile հավելվածը լավագույնն է Ձեզ համար։ Այստեղ հասանելի են խնայողության հնարավորություններ՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին. ավանդներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով՝ 45 օրից մինչև 2 տարի ժամկետով և տարբեր պայմաններով։

Դուք կարող եք.

  •       Ընտրել, թե երբ ստանալ տոկոսագումարը՝ ամսական, թե ժամկետի ավարտին

  •        Ընտրել ավանդ՝ մայր գումարի համալրման հնարավորությամբ կամ առանց դրա

  •       Ներդնել ավանդ՝ մինչև ժամկետի ավարտը մասնակի ելքագրման հնարավորությամբ

Եվ այդ ամենը մի քանի հպումով՝ անմիջապես Converse Mobile հավելվածում, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Ինչպե՞ս սկսել խնայել Converse Mobile-ում.

·        Բացեք Converse Mobile հավելվածը

·        Ընտրեք Ավանդներ, + Նոր պրոդուկտ

·        Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը և լրացրեք անհրաժեշտ դաշտերը

Մանրամասների համար՝ https://conversebank.am/hy/deposits/, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։