ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է, նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

25.06.2020, 14:55
ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է, նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել. Փաշինյան. ՎԻԴԵՈ
ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է, նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ նիստը բոյկոտած քաղաքական ուժն ինքնաոչնչացվել է, որովհետև երբ որ այս ամբիոնից  հերքել է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԲՀԿ-ի մասին:

«Ասում եք՝ այսօր քաղաքական ուժը բոյկոտել է ԱԺ նիստը, իսկ իշխանությունը չի մտածում. քաղաքական ուժը, իմ կարծիքով, ինքնաոչնչացվել է, որովհետև երբ որ այս ամբիոնից  հերքվում է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության, դա ինքնաոչնչացում է»,- նշել է Փաշինյանը:

«Այսինքն նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Դա նորությո՞ւն է որևէ մեկի համար»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանել է, որ երբ որ ԱԺ ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում:

«Իրենք էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ էստեղ չեն, որովհետև չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել: Ովքեր ճշմարտւթյունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու: Այո, այսօր տեղի է ունենում ամենամեծ բարեփոխումը Հայաստանում, քաղաքական դաշտի բարեփոխում է տեղի ունենում: Նրանք, ովքեր կուլիսներից, մարիոնետների նման կառավարվել են, այլեւս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների են կառավարել, նրանք այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու»,-հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետն արել է մեկ կարևոր հայտարություն ևս:

«Հաջորդ խորհրդանական ընտրություններում` հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018թ.-ի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխության արժեքները»,- հայտարարել է Փաշինյանը: -0-