Այսօր 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
23.04.2025,
10:35
Այսօր 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 23-ին 10:00-22:00-ն կդադարեցվի Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 3 Թաղ. 20-30 շենքերի, Սասնա Ծռեր փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

