«ԱրմենՏել» ՓԲԸ–ն ընդլայնել է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունները

28.04.2016, 17:17
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունների ընդլայնման և eShop օնլայն խանութի գործարկման մասին:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն ընդլայնել է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) հայտարարում է My Beeline Armenia հավելվածի գործառնական հնարավորությունների ընդլայնման և eShop օնլայն խանութի գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են ընկերությունից, հավելվածի ընդլայնված գործառնությունները հնարավորություն են տալիս ստանալ տեղեկատվություն զանգերի, SMS-հաղորդագրությունների և ինտերնետ տրաֆիկի վերաբերյալ հենց հավելվածում կամ բաժանորդի էլեկտրոնային փոստին:

Իսկ eShop օնլայն խանութը հնարավորություն է տալիս կատարել պատվերներ անմիջապես հավելվածի միջոցով առանց տանից դուրս գալու:

«Հավելվածի նոր տարբերակը դարձրել ենք ավելի հարմարավետ՝ հաշվի առնելով մեր հաճախորդների բազմաթիվ ցանկությունները ինտերֆեյսի դիզայնի հետ կապված: Մենք նաև ավելացրել ենք զանգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն և գործակել ենք eShop նոր նախագիծը, որի օգնությամբ հնարավոր է կատարել օնլայն պատվերներ և անվճար առաքման միջոցով ստանալ SIM-քարտ, սմարթֆոն կամ ինտերնետ սակագնային փաթեթով մոդեմ: Հաճախորդները կարող են նաև օնլայն հայտ բացել և տեղափոխել իրենց հեռախոսահամարը մեր ցանց։ Սակայն նորացված տարբերակի առավելություններն այսքանով չեն սահմանափակվում: Հավելվածի օգտագործումը մեր բաժանորդների շրջանում խթանելու նպատակով մենք իրականացնում ենք ակցիա, որը հնարավորություն է տալիս հաճախորդին «Մեգա» բջջային ինտերնետի ծառայությունների փաթեթներից որևէ մեկին միանալով ստանալ ինտերնետի կրկնակի ծավալ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

My Beeline Armenia հավելվածի բաժանորդները հնարավորություն ունեն միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կապ հատատել մասնագետի կամ «Օնլայն խորհրդատուի» հետ, ինչպես նաև հարց ուղղել` գրելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android, Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների և այլ սարքավորումների վրա: Հավելավծն աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Այն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store и Marketplace օնլայն խանութներում: «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով:
Հաղորդագրությունում նշվում է, որ «Mega 150+», «Mega 300+» և «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայություններին միանալով մինչև մայիսի 31-ը ներառյալ` բաժանորդները կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-