Armenian Airlines–ը ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները, նշվում է ավիաընկերության Facebook–յան իր էջում;
«Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։ Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիաուղիներ»-ի կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունից նշում են, որ նոր օդանավերի ձեռքբերումը կարևոր է ավիաընկերության զարգացման, նոր ու հետաքրքիր ուղղությունների բացահայտման համար։