«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը

20.06.2019, 15:46
«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղով:
«Armenia Airways» նոր ավիափոխադրողը կատարել է իր առաջին չվերթը

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը հունիսի 15-ին իրականացրել է իր առաջին չվերթը Երևան-Թեհրան-Երևան երթուղով, հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Загружается новость ... "Лево"

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորում է «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը՝ ցանկանալով անվտանգ թռիչքներ և օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ ավիաընկերությունը հուլիս ամսվա ընթացքում նախատեսում է ձեռք բերել իր երկրորդ օդանավը։–0–