Անձրևներ են սպասվում Հայաստանում

23.09.2017, 18:51
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
Անձրևներ են սպասվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, սեպտեմբերի 24-28-ը կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում երեկոյան ժամերին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում:

Քամին կլինի արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում երեկոյան ժամերին նույնպես հնարավոր են ամպրոպներ: Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կիրակի կկազմի 30-32 աստիճան տաքություն, իսկ հետագա չորս օրերին սնդիկի սյունը կիջնի մինչև 27-29 աստիճան: -0-