ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ

24.01.2026, 12:54
Թրամփը նաև հայտնել է Հայաստանի հետ «խաղաղ միջուկային համագործակցության մասին հիանալի համաձայնագիր» կնքելու մտադրության մասին:
ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ շարունակելու խաղաղության հաստատման ջանքերը և առաջ մղելու TRIPP նախագիծը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր ստորագրած խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար: Դա սարսափելի պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնք ես ավարտեցի, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփը նաև հայտարարել է Հայաստանի հետ «խաղաղ միջուկային համագործակցության մասին հիանալի համաձայնագիր» կնքելու մտադրության մասին: