Ադրբեջանն օգտագործել է «Գրադ» համակարգը Տավուշում մարտական գործողությունների ընթացքում

15.07.2020, 00:52
Ադրբեջանն օգտագործել է «Գրադ» համակարգը Տավուշում մարտական գործողությունների ընթացքում
Ադրբեջանն օգտագործել է «Գրադ» համակարգը Տավուշում մարտական գործողությունների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.  Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ընթացքում ադրբեջանական Զինված ուժերը կիրառել են ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այս մասին Իջևանում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իջևանի լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

Загружается новость ... "Лево"

«Տանկը չէ ամենածանրը, եթե օգտագործվել է հաուբից, «Գրադ», ապա տանկը ամենամեծ զինատեսակը չէ այս դեպքում»,- նշել է Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյոք «Գրադ» համակարգն օգտագործվել է, հա հաստատող պատասխան է տվել: 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ավելի ուշ, Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: 

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից և չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան:

ՊՆ խոսնակի հաղորդմամբ, հուլիսի 13-ին թեթև մարմնական վնասվածներ են ստացել սահմանին մարտական ծառայություն իրականացնող երկու ոստիկան:

Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական ԶՈՒ-ի կողմից վարված կրակով կասեցվել է։

Այս պահի դրությամբ, ցավոք, հայկական կողմն ունի 4 զոհ: -0-