Վարդգես Գասպարիին տեղափոխել են հոգեբուժարան

24.02.2016, 16:42
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով  փետրվարի 19-ից կալանավորվել է, այսօր տեղափոխվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության:
Վարդգես Գասպարիին տեղափոխել են հոգեբուժարան
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով փետրվարի 19-ից կալանավորվել է, այսօր տեղափոխվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում. Շարմազանով>>

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, ինչպես նաև դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու համար։ Բացի այդ, վերջինս չէր ներկայանում դատարան՝ մասնակցելու նիստերին:-0-