Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում. Շարմազանով

22.02.2016, 14:44
Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը` պատասխան պատգամավորներից մեկի այն հայտարարության, թե երկրում քաղբանտրկյալներ կան:
Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում. Շարմազանով
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում քաղբանտարկյալ չկա, նրանք մնացել են անցած դարում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը` ի պատասխան պատգամավորներից մեկի այն հայտարարության, թե երկրում քաղբանտրակյալներ կան:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն առաջարկեց խորհրդարանի փոխխոսնակին համապատասխան մարմնին հարցում անել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործի վերաբերյալ:

Պատգամավորը կարծում է, թե Գասպարին ձերբակալվել է քաղաքական խնդիրների պատճառով, և կոչ արեց խորհրդարանին պաշտպան կանգնել ժողովրդավարությանը:

Ի պատասխան՝ փոխխոսնակ Շարմազանովն ասաց, որ քաղաքական ձեռբակալությունները ցանկացած երկրում անթույլատրել են, և Հայաստանի պատմության մեջ ժամանակին եղել են նման դեպքեր, որոնք մնացել են անցած դարում: «Մենք քննադատում ենք ցանկացած բռնություն մարդու նկատմամբ և կարծում ենք անթույլատրելի են նման քաղբանտարկյալները: Սակայն մենք իրավունք չունենք միջամտել գործող օրենքին»,-ասաց Շարմազանովը:

Միաժամանակ նա նշեց, որ օրենքի ինքնակամ մեկնաբանության դեպքում, խորհրդարանը կմիջամտի և անպայման միջոցներ կձեռնարկի: «Ես կոչ եմ անում չքաղաքականացնել գործընթացը, պետք չէ ամեն ինչում քաղաքական ենթատեքստ տեսնել, դուք դատավոր և դատախազ չեք»,-ասաց Շարմազանովը` նշելով, որ անպայման կխոսի համապատասխան մարմինների ղեկավարների հետ:

Ի պաշտպանություն Գասպարիի հանդես է եկել նաև «Ժանառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը դատարանի հեռական վճիռն անթույլատրելի համարեց և կոչ արեց բոլորին մասնակցել Գասպարիի աջակցմանն ուղղված ակցիաներին:

Միաժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրա ձերբակալումն անթույլատրելի համարեց` հաշվի առնելով նաև Գասպարիի առողջական վիճակը: Նա հայտարարեց, որ որպես համերաշխության նշան այսօր բոլոր որոշումներին դեմ է քվեարկելու:–0—