Արդարադատության նախարար. Սողոմոն Քոչարյանի մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ

28.12.2015, 14:38
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ:  Նա Հայաստանում առաջին և միակ ցմահ ազատազրկվածն է, որը վաղաժամկետ  է  ազատվել:
   Արդարադատության նախարար. Սողոմոն Քոչարյանի մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ:  Նա Հայաստանում առաջին և միակ ցմահ ազատազրկվածն է, որը վաղաժամկետ  է  ազատվել:

«Ես չեմ կարող ասել, որ ոչ ոք չի հետևել նրա առողջությանը: Ամեն ինչ արվել է, նաև` ՔԿՀ-ում, և քաղաքացիական հիվանդանոցում, որտեղ նա մահացել է»,-ընդգծեց նախարարը:

Մահացել է Սողոմոն Քոչարյանը>>

Սողոմոն Քոչարյանը, ով հիվանդության պատճառով աշնանն էր ազատվել պատժի հետագա կրումից։ Նա շուրջ 2 ամիս  գտնվում էր հիվանդանոցում: Տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ուներ հետինֆարկտային քրոնիկ անևրիզմա, հիվանդ էր նաև կանգային թոքաբորբով: Քոչարյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման Իրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար:

Այս ենթատեքստում, նախարարը նշեց, որ Արդարադատության նախարարության 2016 թվականի առաջնահերթություններից մեկը քրեակատարողական հիմնարկների բուժհաստատություններում ծառայությունների որակի բարձրացումն է:

«Մենք պատրաստվում ենք բոլոր քրեակատարողական հիմնարկներում ներդնել առաջին անհրաժեշտության նորագույն տեխնոլոգիաներ»,-ասաց նա: -0-