Մահացել է Սողոմոն Քոչարյանը
08.11.2015,
17:35
Մահացել է ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանը, ով հիվանդության պատճառով բոլորովին վերջերս էր ազատվել պատժի հետագա կրումից:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մահացել է ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանը, ով հիվանդության պատճառով բոլորովին վերջերս էր ազատվել պատժի հետագա կրումից, հաղորդում է yerkir.am–ը։
Նա շուրջ 2 ամիս գտնվում էր հիվանդանոցում: Տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ուներ հետինֆարկտային քրոնիկ անևրիզմա, հիվանդ էր նաև կանգային թոքաբորբով:
Քոչարյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման Իրանի քաղաքացի ադրբեջանցու սպանության համար։–0–