Զինծառայող է զոհվել հակառակորդի կրակոցից

23.04.2023, 17:11
Զինծառայող է զոհվել հակառակորդի կրակոցից
Զինծառայող է զոհվել հակառակորդի կրակոցից
ԵՐԵՎԱն, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-