438.37
4.44
404.03
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել

13:45
21 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հազվադեպ հանդիպող՝ Շմիդտի համախտանիշով կինը հղիացել և առողջ երեխա է ունեցել, հաղորդում է «Էրեբունի» բժշկական կենտրոնը։

30–ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել հղիության 9 շաբաթականում, Շմիդտի համախտանիշ ախտորոշմամբ, կյանքին սպառնացող վտանգով:

Շմիդտի համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է մակերիկամային անբավարարություն, հիպոպարաթիրեոզ, լիմֆոցիտար թիրեոիդիտ, սեռական հորմոնների անբավարարություն, երբեմն՝ 1-ին տիպի շաքարային դիաբետ:

Այս համախտանիշը, որպես կանոն, առաջացնում է անպտղություն` քրոնիկ անօվուլյացիայի ֆոնին: Նույնիսկ բժշկական գրականության մեջ շատ քիչ են նկարագրված հղիության դեպքերը, իսկ հազվադեպ հղիությունը ռիսկ է կնոջ կյանքի համար:

«Հղիությունից առաջ կինը 2 անգամ ծանր ադրենալային կրիզ էր ունեցել՝ ուղեղային արյան շրջանառության սուր խանգարմամբ և բուժում ստացել «Էրեբունի» ԲԿ-ում:
Բացի այդ, նախկինոևւմ ունեցել էր մեկ չզարգացող հղիություն և մեկ վիժում:
Չնայած այս բոլոր խնդիրներին՝ կինը որոշել էր հղիանալ», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ:

Հղիության ընթացքում կինը գտնվել է բժշկական խիստ հղկողության տակ: Հղիությունը վարել է ծննդատան Կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը: Ամբողջ ընթացքում հղիության ընդհատման մեծ ռիսկ կար, սակայն մասնագետներին հաջողվեց պահպանել այն:

35 շաբաթական ժամկետում, սակայն, կրկնվել էր ադրենալինային կրիզը և հղին շտապ հոսպիտալացվել է: Հրավիրվել է կոնսիլիում՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ, ծնարանային բաժանմունքի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի և մի շարք նեղ մասնագետների մասնակցությամբ: Որոշվել է կատարել կեսարյան հատում շտապ կարգով` կյանքի ցուցումով:

Վիրահատությունն իրականացրել են բժիշկներ Տիգրան Հովհաննիսյանը և Անի Ահարոնյանը՝ անեսթեզիոլոգիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ:

Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների: Լույս աշխարհ է եկել 2 կգ 800 գ քաշով առողջ տղա երեխա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել