Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
05.03.2024,
12:37
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը։
Միջոցառումը կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ֆորումը նպատակ ունի դառնալ առաջատար հարթակ շուկայի առանցքային մասնակիցների միջև փոխգործակցության համար, որոնց թվում են պետական իշխանության մարմիններ, բիզնեսի, լրատվամիջոցների և հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ պետական կազմակերպությունների ղեկավարներ, բիզնես առաջնորդներ, մասնավոր ներդրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Մասնակիցների թվում է Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը, Հայաստանի Ֆոնդային Բորսայի Գլխավոր տնօրեն, Կառավարման խորհրդի նախագահ Հայկ Եգանյանը, ինչպես նաև ձեռնարկատեր, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ, արհեստական ինտելեկտի ոլորտում համաշխարհային փորձագետ Դավիթ Յանը։
Ինչպես նշեց Տուրլովը, ֆորումի ընթացքում կքննարկվեն միջազգային փորձը, հոլդինգի կուտակած փորձը, այդ թվում՝ ԵՄ-ում, ԱՄՆ-ում և Ղազախստանում, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարները և գոյություն ունեցող փորձի ճիշտ կիրառումը։
«Սա եզակի հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք նոր տեխնոլոգիաները կիրառելու, հիանալի տաղանդները մոբիլիզացնելու համար, որոնք շատ են Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի ակտիվորեն փոխգործակցել և կառուցել կամուրջներ կապիտալի շուկաների միջև ԵՄ–ի, ԱՄՆ–ի, Կենտրոնական Ասիայի և ընդհանուր տարածաշրջանի շուկաների հետ ինտեգրումը կառուցելու համար», – ասաց նա։
Տուրլովի խոսքով՝ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության հարցը շատ կարևոր է, այդ թվում՝ ազգային անվտանգության համար՝ պարզաբանելով, որ որքան բարձր է վստահությունը, այնքան լավ է բնակչության բարեկեցության մակարդակը, որքան շատ են մասնավոր ներդրողները, այնքան ավելի ակտիվ է տնտեսությունը։ .
«Մենք ուրախ կլինենք քննարկել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առկա հնարավորությունները և ինչպես կարող ենք դրանք իրականացնել։ Freedom-ը ավելի քան 1 մլրդ դոլար կապիտալ ունեցող ընկերություն է, և ընկերության աշխատակիցներն այստեղ՝ Հայաստանում, ուրախ կլինեն նպաստել ֆինանսական կրթվածության և տեխնոլոգիաների զարգացմանը, որպեսզի մենք երկարաժամկետ ներդրումներ կատարենք մեր զարգացման, վճարային և բորսայական ինտեգրման մեջ։ Վստահ եմ, որ սա երկար ճանապարհ է լինելու, որը կհանգեցնի բարգավաճման, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման»,- ասաց նա։
Կենտրոնական միջոցառումը կդառնա լիագումար նիստը, որին կմասնակցեն Էկոնոմիկայի նախարարության, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության ղեկավարները, ինչպես նաև խոշոր հայկական և միջազգային ընկերությունների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչները։
Ֆորումը կդառնա հարթակ կապիտալի շուկաների ոլորտի առանցքային դերակատարների և փորձագետների հետ փոխգործակցության, ակտիվ երկխոսության և մտքերի փոխանակման համար: Միջոցառումը կօգնի ուսումնասիրել կապիտալի շուկաների ոլորտում առկա միտումներն ու ռազմավարությունները, ինչպես նաև ծանոթանալ նոր գործիքներին և ներդրումային հնարավորություններին։
Ֆորումի ինֆորմացիոն հովանավորներն են «ԱՌԿԱ» և «ԱՄԻ Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունները։-0-