Երևանում աննախադեպ թվով ակտիվիստներ են բերման ենթարկվել
17.05.2022,
13:47
Երևանում աննախադեպ թվով ակտիվիստներ են բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել ընդդիմության 414 ակտիվիստի, ովքեր վաղ առավոտից փակում էին Երևանի փողոցները` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Այսօր ավելի վաղ Ջանոյանը հայտնել էր 286 բերման ենթարկվածի մասին։
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, ով ընդդիմության առաջնորդներից է, հայտարարեց ակցիաների դադրեցման մասին` նշելով, որ իրենց առջև դրված նպատակին հասել են։ Նա կոչ արեց պատրաստվել երեկոյան նախատեսված հանրահավաքին, որը կմեկնարկի ժամը 19։00–ին Ֆրանսիայի Հրապարակում։–0–