Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է. ծնողները բողոքում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ (ՎԻԴԵՈ)

08.02.2021, 13:21
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է. ծնողները բողոքում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ. ՎԻԴԵՈ
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է. ծնողները բողոքում են մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ծնողներն ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց` բողոքելով մանկապարտեզներում ընդունելության ոչ պատշաճ կազմակերպման դեմ։

Ինչպես նշում են ծնողները, մանկապարտեզներում ընդունելություն չի կազմակերպվում, նրանք ամենուր դիմել են`քաղաքապետարան, համայնքապետարան, մանկապարտեզներ, բոլորը տարբեր պատասխաններ են տալիս,  նշում տարբեր ժամկետներ և չեն կանչում:

Ծնողների խոսքերով, կա մոտ 12 հազար երեխա, որոնք հերթի մեջ սպասում են։ Նրանք նշում են, որ այս իրավիճակը խնդիրներ է առաջացնում,  և ծնողները չեն կարողանում աշխատանքի գնալ, ստիպված են տանը մնալ։

Ծնողներին մոտեցավ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա նշեց, որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրից, քայլեր են ձեռնարկվում մանկապարտեզներում հավելյալ տեղեր և խմբեր ավելացնելու համար:

Կարապետյանը նշեց, որ խնդիրը լուծմանը մոտ է և առաջիկայում հարցին ինչ-որ լուծում կտրվի:

Կարապետյանի արձագանքը չգոհացրեց ծնողներին։ Նրանք նշեցին, որ այդպիսի պատասխաններ նրանք շատ են լսել, բայց որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում։ Ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի երեխային տալ մասնավոր մանկապարտեզ, իսկ պետական ընդունվելու համար ստիպված են տարիներով սպասել։–0–