Փաշինյանը զգուշացրել է նոր խցանումների ռիսկի մասին և տարբերակ առաջարկել
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է նոր խցանումների ռիսկի մասին և կոչ արել այլընտրանքային ճանապարհներ կառուցել:
«Գործնականում բոլոր հնարավոր տեղերում բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն արդեն այնպիսին է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու։ Չնայած այսօր արդեն ունենք որոշակի սեզոնների, որոշակի օրերի։ Պետք է ուղղակի այլընտրանքներ ստեղծենք», - հայտարարեց Փաշինյանը կառավարության նիստում:
Վարչապետը նկատել է, որ շատ դեպքերում ճանապարհների այլընտրանքները կան, սակայն պետք է հաշվի առնել, քանի որ մարդիկ իներցիայով շարունակում են նույն ճանապարհները օգտագործել:
«Հնարավոր է` այնտեղ տարածություների որոշակի տարբերություններ կան, ես վստահ չեմ։ Պետք է նաև այլընտրանքներ ստեղծենք, որպեսզի մարդիկ Ա կետից Բ կետ տեղաշարժվելու այլ տարբերակներ էլ ունենան և այդ տարբերակներից կարողանան օգտվել», - նշեց Փաշինյանը:

