Վրաստան ժամանող օտարերկրացիները սահմանը հատելուց առաջ պետք է լրացնեն էլեկտրոնային դիմում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

29.05.2021, 13:56
Վրաստանում ՀՀ դեսպանությունը զգուշացնում է. Վրաստան ժամանող օտարերկրացիները սահմանը հատելուց առաջ պետք է լրացնեն էլեկտրոնային դիմում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ.ՎԻԴԵՈ
Վրաստան ժամանող օտարերկրացիները սահմանը հատելուց առաջ պետք է լրացնեն էլեկտրոնային դիմում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանում ՀՀ դեսպանատունը զգուշացնում է, որ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում։ 

Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, անձնագրի համար, հեռախոսահամար, էլ. հասցե, քաղաքացիություն, բնակության երկիր, Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)։ 

Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հետևյալ հղմամբ։ 

Նշենք, որ հունիսի 1–ից Վրաստանը բացում է ցամաքայի սահմանը, որի հատումը հնարավոր կդառնա կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսի ընդունումը հաստատող փաստաթղթի և ՊՇՌ բացասական թեստի առկայության դեպքում։

Տեսանյութը կարող եք դիտելհետևյալ հղմամբ։–0–