437.93
7.39
419.63
-273
Եղանակը Երևանում
Հայ

Վրաններ Երևանի կենտրոնում և անհնազանդության ակցիաներ. ընդդիմությունը հայտնել է հետագա պայքարի պլանները (ՖՈՏՈ)

18:06
01 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սկսվում է գործող իշխանությունների դեմ պայքարի նոր փուլը:

«Այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է:Այս պահից սկսած իշխանությունը ժողովրդինն է: Այսօր մենք գիշերը կանցկացնենք այս հրապարակում», - հայտարարեց նա Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:

Սաղաթելյանը հայտնեց, որ վաղն առավոտյան 08:30-ից կսկսվեն անհնազանդության խաղաղ ակցիաներ:

митинг.jpg
«Վաղն առավոտյան 08:30-ից մենք սկսում ենք նրանց (գործող կառավարությանը, խմբգր.) իշխանությունից զրկելու գործընթացը: Սա իշխանության զավթում չէ: Սա արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և որքան հնարավոր է շուտ հեռացնել թրքացած իշխանությանը, հեռացնել հանուն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի: Վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ փակ կլինեն: Վաղը Կենտրոն համայնքում չպետք է լինի ոչ մի շարժվող մեքենա», - ասաց նա:

Նա կոչ արեց բոլորին, այդ թվում՝ ուսանողներին, վաղվանից սկսել դասադուլ և գործադուլ:

«Դժվար է լինելու, մեզ բերման են ենթարկելու, բայց այդ ամենը երկար չի տևի, դրանից հետո երկրում կլինի ազատություն, արդարություն և համերաշխություն», - ասաց նա:

митинг.jpg

Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այսօրվա հանրահավաքն ընդմիջվում է և կվերսկսվի 19:00-ին, երբ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվեն վրաններ, վառարաններ և այլ իրեր գիշերելու համար:

Սաղաթելյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ հայտարարելով, որ նրանք «մի մարդու պատանդներ են», և նրանցից շատերը կապ չունեն նրա հանցագործությունների և որոշումների հետ:

«Դուք ունեք պատմական հնարավորություն ուղղել սեփական սխալը, կանգնել ժողովրդի կողքին: Սա ուղղվելու, հասկանալու, գիտակցելու և ժողովրդի հետ լինելու ձեր վերջին հնարավորությունն է: Հետո ուշ կլինի», - ասաց նա:

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը նշեց, որ այսօր սկսված պայքարը չի ավարտվի մինչև ընդդիմության կողմից դրված նպատակին հասնելը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:37
15 Հունիսի 2022
Ընդդիմության վրանները հեռացվել են Ֆրանսիայի հրապարակից, երթևեկությունը վերականգնվել է (ՖՈՏՈ)
Ընդդիմության վրանները հեռացվել են Ֆրանսիայի հրապարակից, երթևեկությունը վերականգնվել է. ՖՈՏՈ
11:09
15 Հունիսի 2022
Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի
Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի
22:13
14 Հունիսի 2022
Ընդդիմությունն ապամոնտաժում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյանը նշեց պայքարի նոր ռազմավարություն
Ընդդիմությունն ապամոնտաժում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյանը նշեց պայքարի նոր ռազմավարություն
13:06
14 Հունիսի 2022
Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը
Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը
11:08
14 Հունիսի 2022
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն հանձնված է շահագործման, բայց կան սահմանափակումներ (ՎԻԴԵՈ)
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին  արդեն հանձնված է շահագործման, բայց կան սահմանափակումներ. ՎԻԴԵՈ
15:51
13 Հունիսի 2022
Ընդհուպ մինչև ապրանքի բռնագրավում. Երևանում խստացվում է փողոցային առևտրի դեմ պայքարը (ՎԻԴԵՈ)
Ընդհուպ մինչև  ապրանքի բռնագրավում. Երևանում խստացվում է փողոցային առևտրի դեմ պայքարը. ՎԻԴԵՈ
15:20
13 Հունիսի 2022
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը հեռանում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը հեռանում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
12:44
13 Հունիսի 2022
Հայաստանում դատարան են դիմել՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակը փակելու պահանջով
Հայաստանում դատարան են դիմել՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակը փակելու պահանջով
11:54
13 Հունիսի 2022
Մահացել է հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը
10:15
13 Հունիսի 2022
Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել
Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել
11:37
12 Հունիսի 2022
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին (ՎԻԴԵՈ)
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին. ՎԻԴԵՈ
20:33
10 Հունիսի 2022
Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է ժամանեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը
Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է  ժամանեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը